
Դարձի՛ր հաճախորդ առանց բանկ այցելելու
03.03.2025
Այժմ արդեն հնարավոր է Ամիօ բանկի հաճախորդ դառնալ առցանց՝ միանգամից AMIO Mobile հավելվածում:
Նոր ֆունկցիայի շնորհիվ բանկի հաճախորդ դառնալու համար պետք չէ այցելել բանկի որևէ մասնաճյուղ, առցանց գործընթացը պարզեցված է, ներառված են միայն խիստ անհրաժեշտ դաշտերը:
Գրանցման համար անհրաժեշտ է`
- ներբեռնել AMIO Mobile հավելվածը,
- սեղմել «Դառնալ հաճախորդ» կոճակը,
- անցնել նույնականացում՝ լրացնելով մի քանի դաշտ և վերջ։
Դառնալով Ամիօ բանկի հաճախորդ կստանաք`
- անվճար բանկային հաշիվ,
- hնարավորություն բացելու AMIO Visa Digital և AMIO Mastercard Digital քարտեր,
- AMIO Mobile հավելվածը, որի շնորհիվ կունենաք հասանելիություն բանկի լավագույն առաջարկներին՝ բարձր տոկոսադրույքով օնլայն ավանդ, պարտատոմսեր, տարատեսակ վճարումներ, փոխանցումներ, արագ դրամական փոխանցումների ստացում քարտին/հաշվին մի քանի րոպեում և շատ ավելին։
Ամիօն առանձնապես կարևորել է ապագա հաճախորդների անձնական ինֆորմացիայի պաշտպանությունը գրանցման հարթակը ստեղծելիս՝ ձեռնարկելով անվտանգությանն ուղղված բոլոր հնարավոր միջոցառումները:
Ձեռք բերեք հավելվածը հետևյալ հղումներով.
-
IOS օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile on the App Store
-
Android օպերացիոն համակարգի դեպքում՝ AMIO Mobile - Apps on Google Play
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 03.03.2025 14:34