
Վճարի՛ր դեմքով․ AMIO Bank-ը և Mastercard-ը ներկայացնում են FacePass-AMIO նորարարական լուծումը
14.02.2025
Դիմավորեք՝ FacePass-AMIO` վճարում առաջին հայացքից:
Ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, այստեղ Ձեզ պետք չեն կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր և նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։
FacePass-AMIO դեմքի վճարման եղանակով վճարելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է ընդամենը 1 անգամ մուտք գործել գրանցման համակարգ, ստեղծել օգտատահաշիվ` անցնելով պարզեցված գրանցման գործընթաց, կցել Ձեր Mastercard-ը և վայելել ամենանորարական վճարման տեսակը: Գրանցումն ամբողջովին անվճար է:
Գրանցման համար ձեզ անհրաժեշտ կլինի`
- էլ․ հասցե` նույնականացման նպատակով,
- Mastercard վճարահաշվարկային ընկերության ցանկացած քարտ, որը 1 անգամ կկցեք գրանցման օնլայն համակարգում և հետագայում դեմքով վճարման ժամանակ գումար կգանձվի տվյալ քարտից։
Գրանցման հղում՝ FacePass-AMIO Բացի սուպեր նորարական փորձառությանը FacePass դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10%* զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութում արդեն իսկ գործող զեղչերին:
Առաջին խանութ սրահը, որտեղ կարող եք կատարել վճարումներ և ստանալ զեղչ Time խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղն է։
*Մեկ ամսվա ընթացքում նույն հաճախորդին տրամադրվող զեղչի գումարը չի կարող գերազանցել 10.000 դրամը։
Գրանցման գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Ամիօ բանկի սպասարկման թիմի հետ սոցիալական մեդիա էջերի, կամ (010) 592020 հեռախոսահամարի միջոցով:
Թարմացված է` 14.02.2025 11:09