ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

20.01.2025

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է Arca Pay փոխանցման համակարգին միանալու մասին: Այսուհետ Ամիօ բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AMIO Mobile հավելվածի միջոցով կարող են կատարել մատչելի ակնթարթային դրամային փոխանցումներ ՀՀ բանկերի հաճախորդներին` մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը:

Arca Pay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Evocabank, Ամերիաբանկ և Կոնվերս Բանկ։ Բանկերի ցանկը շարունակաբար կընդլայնվի։

Ամիօ բանկի հաճախորդները կարող են AMIO Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում Ամիօ բանկն ընտրել որպես հիմնական բանկ՝ նշված բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար:

Սակագներ

Բանկային հաշվից փոխանցում ՀՀ այլ բանկի քարտային կամ բանկային հաշվին՝ ՀՀ դրամով

  • 0,1%, նվազագույնը՝ 1 ՀՀ դրամ
  • 1 գործարքի առավելագույն գումար – 400,000 ՀՀ դրամ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Թարմացված է` 20.01.2025 08:22

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից