ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է

08.01.2025

Ամիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձևակերպված ավանդների ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Այս արդյունքին բանկը հասել է տարիների աշխատանքի և հաճախորդների անմնացորդ վստահության շնորհիվ։ Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձևակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլ նաև ճկուն, հաճախորդամետ պայմաններ: Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաև AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։ Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝

  • ավանդի գումարի համալրման և/կամ նվազեցման ճկուն հնարավորություն
  • տոկոսագումարների վճարման տարատեսակ ճկուն տարբերակներ՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, ժամկետի վերջում և այլն
  • վաղաժամկետ դադարեցման հնարավորություն
  • տոկոսագումարների կապիտալացում (ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու հնարավորություն) բոլոր ավանդատեսակների դեպքում

Ամիօ բանկի ավանդատուները ստանում են նաև մի շարք առավելություններ՝

  • անվճար Visa կամ Mastercard քարտեր
  • արտոնյալ տոկոսադրույքներ լոյալ հաճախորդների համար ստեղծված AMIO Pro և AMIO Exclusive փաթեթները ձևակերպելու դեպքում
  • արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում և այլն

Ամիօ բանկի թիմը պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել ֆինանսական խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներդրումների լավագույն տարբերակները։

Ավանդների պայմաններին և այժմ գործող շահավետ առաջարկներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Թարմացված է` 08.01.2025 11:32

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից