20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով
27.11.2024
Ամիօ բանկը Mastercard-ի հետ մեկնարկել է բացառիկ ակցիա շոփինգի սիրահարների համար։ Մինչև 15.01.2025-ը ներառյալ, կատարելով գնումներ Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard Digital, Gold, Platinum և World Elite տեսակի քարտերով, կստանաք 20% քեշբեք*։ Հայաստանից կարող եք գնումներ կատարել օնլայն տարբերակով**, իսկ արտերկրում և՛ օնլայն տարբերակով, և՛ նշված խանութներից:
*Մեկ գործարքի նվազագույն գումարը պետք է կազմի 20,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ: Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող քեշբեքի առավելագույն գումարը կազմում է 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
**Քեշբեքը գործում է միայն նշված խանութների արտասահմանյան կայքերից (օրինակ՝ Zara Հունաստան, Mango Իտալիա և այլն) կատարվող գնումների դեպքում:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 28.11.2024 08:47