ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Պարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոց

08.11.2024

Խնայելու համար հարկավոր է ոչ թե քիչ ծախսել, այլ ավելի շատ վաստակել: Սակայն ինչպե՞ս, եթե եկամտի աղբյուրները սահմանափակ են:

Գործիքները տարբեր են, մոտեցումները բազմաթիվ, իսկ հնարավորություններն ամպի չափ: Ամիօ բանկի հետ սահմանափակ եկամուտների պարագայում կարող եք ավելացնել անձնական ֆինանսական միջոցները` ձեռք բերելով պարտատոմսեր: Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Պարտատոմսերի առավելություններից է բարձր լիկվիդայնությունը, կամայական պահի կարող եք վաճառել դրանք և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով:

Ամիօ բանկը թողարկել է անվանական 100,000 դրամ արժեքով, տարեկան 9.75 տոկոս եկամտաբերությամբ դրամային և 100 դոլար անվանական արժեքով, տարեկան 4.75 տոկոս եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը կտևի մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ: Օգտվեք այս հնարավորությունից՝ բազմապատկելով եկամուտներն Ամիօ բանկի հետ:

Պարտատոմսեր հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով: Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Թարմացված է` 20.11.2024 13:51

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից