Նորություններ
20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով
Ամիօ բանկը Mastercard-ի հետ մեկնարկել է բացառիկ ակցիա շոփինգի սիրահարների համար։ Մինչև 15.01.2025-ը ներառյալ, կատարելով գնումներ Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard Digital, Gold, Platinum և World Elite տեսակի քարտերով, կստանաք 20% քեշբեք*։ Հայաստանից կարող եք գնումներ կատարել օնլայն տարբերակով**, իսկ արտերկրում և՛ օնլայն տարբերակով, և՛ նշված խանութներից:
*Մեկ գործարքի նվազագույն գումարը պետք է կազմի 20,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ: Նույն քարտով կատարված գործարքների դիմաց վճարվող քեշբեքի առավելագույն գումարը կազմում է 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
**Քեշբեքը գործում է միայն նշված խանութների արտասահմանյան կայքերից (օրինակ՝ Zara Հունաստան, Mango Իտալիա և այլն) կատարվող գնումների դեպքում:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր Ամիօ բանկի Visa քարտապանների համար
11․11 կամ չինական «Սև ուրբաթ»։ Վերջին տարիներին չինական օնլայն խանութները հենց այս օրը հայտարարում են մեծ զեղչերի օր, իսկ վերջիններիս տարեցտարի միանում են նաև ամերիկյան և եվրոպական օնլայն խանութներ։
Հենց այս առիթով էլ Ամիօ բանկի Visa քարտապանների համար մեկ ամիս՝ նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը ներառյալ, գործելու են խելահեղ քեշբեքեր Temu, Amazon և Sephora խանութներից գնումներ կատարելու դեպքում։ Visa թվային քարտով գնումներ կատարելիս կստանաս 11% քեշբեք, իսկ պլաստիկ Visa քարտերով՝ 5% քեշբեք։
Մեկ քարտով կատարված գնումների դիմաց առավելագույն քեշբեքի գումարը 11,000 ՀՀ դրամ է, իսկ մեկ գնման նվազագույն գումարը, որի դիմաց վճարվում է քեշբեք, պետք է կազմի 11,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։
Դե ինչ, շտապի՛ր կատարել գնումներ, քեշբեքերը քե՛զ են սպասում։
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Հրապարակային առաջարկ
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ԱՄԻՕ» ՓԲԸ 2024 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 06-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի 1 թողարկում` հետևյալ պայմաններով.
Դոլարային պարտատոմսեր - AMARBBB2IER2
Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս
Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային
Արժեթղթի անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար
Արժեթղթերի քանակ՝ 50,000 հատ
Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 5,000,000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 4.75%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային
Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
Տեղաբաշխման սկիզբ՝ 16.10.2024թ.
Տեղաբաշխման ավարտ՝ 06.12.2024թ.
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2024թ. ապրիլի 10-ի թիվ 1/124 Ա որոշմամբ: «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ծրագրային ազդագրի լրացումը գրացվել է 31.05.2024 ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/194 Ա որոշմամբ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ծրագրային ազդագրի լրացում 2-ը գրացվել է 05.08.2024 ՀՀ ԿԲ նախագահի 1/297 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը (հղում): Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500236924369 (ԱՄՆ դոլարային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարին: Ազդագրի, ազդագրի լրացումների, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Թարմացված է` 24.09.2024 11:58