AMIO Mobile. բարելավված տարբերակ` նոր հնարավորություններով
15.12.2023
Արդեն հասանելի է AMIO Mobile հավելվածի բարելավված տարբերակը՝ թվային նոր պրոդուկտներով և թարմացված դիզայնով: AMIO Mobile հավելվածի պարզ ու հարմար միջավայրում հասանելի են վճարումների և փոխանցումների հիմնական տեսակները, ավելին` հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի, աղբահանության, դոմոֆոնի, ավտոկայանատեղիի և այլ վճարումներ։
AMIO Mobile-ի ֆունկցիոնալ հնարավորությունը թույլ է տալիս. • ձևակերպել առցանց ավանդ, • բացել բանկային և խնայողական հաշիվ, • պատվիրել վճարային քարտ, • քարտին կամ հաշվին ստանալ միջազգային արագ դրամական փոխանցման համակարգով կատարված փոխանցումը, • իրականացնել տարատեսակ վճարումներ, • պատվիրել հաշվի մնացորդի մասին տեղեկանք:
Ներբեռնե՛ք AMIO Mobile հավելվածը Play Store կամ App Store առցանց հարթակներում և օգտվե'ք ԱՄԻՕ ԲԱՆԿԻ պարբերաբար համալրվող թվային ծառայություններից: