Առցանց ավանդի ձևակերպում AMIO Mobile հավելվածով
29.11.2023
Այժմ նոր AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք ներդնել և համալրել ավանդ առցանց՝ առանց բանկ այցելելու: Ավանդը առցանց կարող եք ներդնել
- դրամով ավանդների դեպքում` +0.15%՝ մինչև 10.35%
- ԱՄՆ դոլարով և եվրոյով ավանդների դեպքում
+0.1%
մինչև համապատասխանաբար 4.3% և 2.1% - մինչև 1095 օր ժամկետով
- տոկոսների վճարման նախընտրելի տարբերակով
- համալրման, մասնակի նվազեցման, առանց տոկոսների կորստի ժամկետից շուտ վաղաժամկետ դադարեցման հնարավորությամբ ընտրված ցանկալի տարբերակով:
Պարզապես մուտք գործեք Բանկի AMIO Mobile հավելված, «Հայտեր» բաժնում ընտրեք «Նոր ավանդի բացում» կոճակը և հետևեք հրահանգներին: Նոր առաջարկով ԱՄԻՕ ԲԱՆԿԸ նպատակ ունի իր հաճախորդներին տրամադրել անվտանգ, հարմար և արդյունավետ լուծում գումարի ներդրման համար՝ պարզեցնելով ավանդական բանկային գործընթացները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներն ու լավագույն փորձը՝ ԱՄԻՕՆ ապահովում է ավանդների անխափան և անվտանգ ներդրում՝ հնարավորություն տալով հաճախորդին ավելի արդյունավետ, արագ և հարմար կառավարել իր ֆինանսական միջոցները: Ավանդի մանրամասն պայմանները Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Զանգերի կենտրոն +374 10 59 20 20 հեռախոսահամարով
Թարմացված է` 07.12.2023 05:07