Եղե'ք զգոն, խուսափե'ք ֆինանսական կորուստներից
13.10.2023
Կարևորելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդների տեղեկատվական և ֆինանսական անվտանգությունը` տեղեկացնում ենք, որ զեղծարարության նպատակով հայտնի բարեգործական հիմնադրամի անունից Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին ուղարկվում են դրամական աջակցության վերաբերյալ հաղորդագրություններ, որոնցում նշված հղումով անցնելու դեպքում հնարավորություն է ստեղծվում խարդախությամբ Ձեր հաշիվներից կամ քարտերից գումարներ ելքագրել: Կասկածելի հաղորդագրություններ ստանալիս եղե'ք զգոն և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով մի' բացեք հղումներ կամ կցված ֆայլեր: Հարցերի դեպքում կապ հաստատեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Զանգերի կենտրոնի հետ +374 10 59 20 20 հեռախոսահամարով:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 16.10.2023 12:40