ԱնհատներինԲիզնեսին
Այլ ծառայություններ

Արժեթղթեր

Գործարքներ արժեթղթերով

Հավելվածներ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն անդամակցել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին Հաշվի Օպերատորի կարգավիճակով: Համակարգը ներդրվել է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման և պահառության ընթացքում մատուցվող ծառայությունների որակը բարեփոխելու և միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

page picture

Արժեթղթերի պահառության հետ կապված ծառայություններ.

  • Արժեթղթերի հաշվի բացում, փոփոխություն, պահպանում և փակում
  • Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ
  • Արժեթղթերի գրավադրում և գրավադրման դադարեցում
  • Արժեթղթերի և արժեթղթերի հաշիվների սառեցում և սառեցման դադարեցում
  • Հաշվետիրոջը արժեթղթերի հաշվից քաղվածքի և այլ տեղեկությունների տրամադրում
page picture

Արժեթղթերի ռեեստրի հետ կապված ծառայություններ.

  • Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում
  • Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված գործառնությունների գրանցում
  • Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում
  • Թողարկողի մասին ռեեստրում առկա տեղեկությունների փոփոխությունների գրանցում
  • Թողարկողին արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակի և այլ տեղեկությունների տրամադրում

Լրացուցիչ ծառայություններ.

  • Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման, մարման, շահութաբաժինների վճարման հետ կապված ծառայություններ
  • Թողարկողին Օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում
  • Ծանուցում թողարկողին արժեթղթերի շարժի մասին (արժեթղթերի փոխանցման հանձնարարականների) և գրավի հիմքով արգելադրման վերաբերյալ

Միջնորդի ծառայությունները

  • Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում
  • Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
  • Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում

Թարմացված է` 12.06.2024 13:21

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից