ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Այլ ծառայություններ

Փաստաթղթային ակրեդիտիվ

Զանգ խորհրդատուին
Անկախ նրանից Դուք ներմուծող եք, թե արտահանող, ակրեդիտիվը կօգնի Ձեզ խուսափել միջազգային առևտրի ռիսկերից:

Ներմուծման ակրեդիտիվ

Ձեզ թույլ է տալիս արտասահմանյան մատակարարներին վճարել ապրանքի արժեքը` միաժամանակ ծածկելով Ձեր առևտրային ռիսկերը: Վճարում ստանալու համար Ձեր գործընկերը պետք է ներկայացնի առաքման փաստաթղթեր, որոնք վկայում են ապրանքի նախօրոք պայմանավորված քանակի և որակի` Ձեր հասցեով առաքման մասին: Դուք պարտավորություն չեք կրում վճարել ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերի դիմաց:

Արտահանման ակրեդիտիվ

Ապահովում է արտասահմանյան գնորդին առաքված ապրանքի դիմաց վճարում: Բացելով ակրեդիտիվ Ձեր օգտին` Ձեր գործընկերոջ բանկը, ստանալով ակրեդիտիվի պայմաններին համապատասխանող առաքման փաստաթղթերը, պարտավորվում է անմիջապես վճարել Ձեզ ակրեդիտիվում նշված գումարը:

Կախված առևտրային գործարքի պայմաններից և առանձնահատկություններից` «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կօգնի Ձեզ ընտրել ակրեդիտիվի տարատեսակներից Ձեզ համար ամենահարմար տարբերակը` հաստատված/չհաստատված, պահուստային,հետֆինանսավորմամբ,հետաձգված վճարումով:

Սակագներ