Բիզնեսին

ԱՄԻՕ լիզինգ

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում հետ չմնալ վերջին տեխնոլոգիական առաջընթացներից և առաջարկում է առանց շրջանառությունից ֆինանսական միջոցներ հանելու լիզինգով ձեռք բերել

  • արտադրական և բժշկական սարքավորումներ
  • շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա
  • արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • ավտոմեքենաներ
  • անշարժ գույք

Տեղեկություն

page picture

Լիզինգի առավելությունները

  • Գրավի առարկայի բացակայություն
  • ԱԱՀ հաշվանցման հնարավորություն
  • Ամորտիզացիոն գումարների ծախսագրման հնարավորություն
  • Լիզինգի նախագծի խորհրդատվական գնահատում
  • Լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտվելու հնարավորություն

ԱՄԻՕ Բանկը գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում ծրագրի շրջանակներում վարկավորում է և տրամադրում լիզինգ փոքր և միջին ձեռնարկություններին:

KfW-ն աջակցում է կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ներդրումների խթանման միջոցով։ Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում ծրագրի շրջանակներում ԱՄԻՕ Բանկը նպաստել է մի շարք բիզնեսների, այդ թվում՝ հետևյալ 3 կին գործարարների բիզնեսների զարգացմանը:

Կին գործարարին տրամադրված լիզինգի միջոցով ձեռք է բերվել ժամանակակից վերամբարձ կռունկ, որը հնարավորություն է ընձեռել բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը, կրճատել ժամանակային և գործառնական ծախսերը, ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը և ներգրավվել ավելի մեծածավալ աշխատանքներում։

Մյուս կին գործարարին տրամադրված լիզինգի միջոցով ձեռք է բերվել բեռնատար մեքենա, որը հնարավորություն է ընձեռել բարձրացնել բեռնափոխադրումների արդյունավետությունը, ընդլայնել սպասարկվող պատվերների շրջանակը և ապահովել աշխատանքների առավել արագ ու կազմակերպված իրականացում։

Մեկ այլ կին գործարարին տրամադրված լիզինգով ձեռք են բերվել արևային կայաններ՝ բիզնեսի էներգետիկ կարիքները ապահովելու նպատակով։ Արևային կայանների ներդրումը հնարավորություն է ընձեռել նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը, ավելի արդյունավետ կառավարել բիզնեսի գործառնական ծախսերը:

Թարմացված է` 07.08.2026 12:27