Ինկասո
Ինկասոն վճարումներ ստանալու և պարտքերը մարելու արագ, պարզ և արդյունավետ միջոց է:
Ինկասոն թույլ է տալիս արտահանողին ներկայացված փաստաթղթերի միջոցով ստանալ հասանելիք գումարը։ Ի տարբերություն ակրեդիտիվի, ինկասոյի դեպքում բանկը հաճախորդի նկատմամբ չունի ներմուծողից ապրանքի արժեքը ստանալու պարտավորություն, այլ միայն կատարում է փաստաթղթերը ներմուծողին փոխանցող միջնորդի դերը։ Նախքան ներմուծողի կողմից փաստաթղթերի դիմաց վճարումներ կատարելը, բանկն իրավունք չունի դրանք փոխանցել ներմուծողին։ Այդ իսկ պատճառով, ինկասոյի կիրառումն առավել նպատակահարմար է, երբ ներմուծողն ու արտահանողը վաղեմի բարեկամներ են։
Ինկասոյի տարատեսակներն են`
«Մաքուր» ինկասո (Clean collection)
Մաքուր ինկասոն իրենից ներկայացնում է միայն ֆինանսական փաստաթղթերի (մուրհակ, չեկ) ինկասո` առանց առևտրայինի:
Ռեգրեսի իրավունքով ֆակտորինգ
«Մաքուր» ինկասոն առևտրային փաստաթղթերի ինկասոն է (հաշիվ ապրանքագիր, բեռնափոխադրման, ապահովագրության վկայագիր և այլն)՝ առանց ֆինանսականի, կամ միասնական` առևտրային փաստաթղթերի և ֆինանսական փաստաթղթերի ինկասոն է։
Ըստ վճարման ձևերի ինկասոները դասակարգվում են`
Փաստաթղթեր ակցեպտի դիմաց (Documents Against Acceptance or D/A)
Արտահանողի բանկը լիազորում է ներմուծողի բանկին ապրանքի փաստաթղթերը հանձնել ներմուծողին մուրհակի ակցեպտավորման դիմաց, որը ենթակա է վճարման ներկայացման օրվանից սահմանված ժամանակ անց կամ որոշակի սամանված օր:
Փաստաթղթեր վճարման դիմաց (Documents Against Payment or D/P)
Արտահանողի բանկը լիազորում է ներմուծողի բանկին ապրանքի փաստաթղթերը հանձնել ներմուծողին միայն վերջինիս կողմից այդ ապրանքի դիմաց վճարում իրականացնելուց հետո:
Թարմացված է` 10.08.2023 16:14