Եղեք իրազեկ և պաշտպանվեք ֆինանսական զեղծարարություններից
15.06.2023
Վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալները յուրացնելու փորձերը: Եղեք զգոն և ուշադիր, անգամ այն դեպքում, երբ համառորեն զեղծարարը պնդի Բանկի աշխատակից լինելու հանգամանքը:
Կիբերհանցագործները կարող են զանգահարել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նույն, սակայն կեղծ հեռախոսահամարից և ներկայանալ որպես Բանկի աշխատակից՝ փորձելով կորզել անձնական և բանկային տվյալներ: Հիշե'ք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները հաճախորդից երբեք տեղեկատվություն չեն խնդրում քարտի PIN կոդի, միանվագ գաղտնաբառերի և այլ մանրամասների մասին: Զեղծարարության հաջորդ տարբերակը SMS հաղորդագրությունների ստացումն է նմանատիպ բովանդակությամբ
«HAYPOST: Ձեր ծանրոցը պետք է առաքվի, խնդրում ենք վճարել 233,12 դրամ առաքման վճար՝ https://posta-am.com/»:
Անցնելով այդ հղումով՝ պահանջվում է լրացնել քարտի տվյալներ՝ քարտի համարը, վավերականության ժամկետը և CVV կոդը: Լրացնելով քարտային տվյալները՝ Դուք ստանալու եք մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ, որն էլ մուտքագրելով, կդառնաք զեղծարարության զոհ։ Զեղծարարն, ունենալով Ձեր քարտի բոլոր տվյալները, կարող է այն կցել իր հեռախոսում առկա Apple Pay և Google Pay հաշիվներին։
Հորդորում ենք լինել զգոն և կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում չբացել որևէ հղում կամ կցված ֆայլ և անմիջապես կապ հաստատել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ՝ +374 10 59 20 19 հեռախոսահամարով, որպեսզի խուսափեք ֆինանսական կորուստներից:
Իսկ եթե արդեն դարձել եք զեղծարարության զոհ, արագ բլոկավորեք Ձեր քարտը՝ զանգահարելով Բանկ կամ օգտվելով ABB Mobile հավելվածի «Քարտի բլոկավորում» գործառույթից:
Իսկ եթե արդեն դարձել եք զեղծարարության զոհ, արագ բլոկավորեք Ձեր քարտը՝ զանգահարելով Բանկ կամ օգտվելով ABB Mobile հավելվածի «Քարտի բլոկավորում» գործառույթից:
Թարմացված է` 22.06.2023 20:27