ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին

22.06.2023

Սովորաբար բլոգեր մայրիկներն իրենց հետևորդների հետ կիսվում են շատ գաղտնիքներով՝ ինչպե՞ս սովորեցնել երեխային սիրել գիրքը, ինչպե՞ս հասկանալ նրա ցանկությունները, ինչպե՞ս մարզվել, հանգստանալ, կառավարել ժամանակը և ամենակարևորը՝ ինչպե՞ս լինել երջանիկ … Քննարկման թեմաների ընտրացանկում է նաև երեխաների ֆինանսական գրագիտության հարցը, ինչի կապակցությամբ էլ «Զանգակ» գրատան ջերմ հարկի տակ երիտասարդ մայրիկների հանդիպումն ուներ երեխաների հետ միասին ֆինանսական գրագիտության առաջին քայլերն անելու, իհարկե, նաև հետևորդներին բանկային շուկայում հատուկ երեխաների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված «ABB Kids» մանկական քարտի առավելությունները ներկայացնելու նպատակ: Հանդիպումը կազմակերպվել էր «Մանկական գրքի փառատոնի» շրջանակում: Միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակցուհիների զրույցը բլոգեր մայրիկների հետ վերածվեց հետաքրքիր քննարկման, թե որքանով է նոր սերունդը կարողանում արդյունավետ տնօրինել սեփական միջոցները, բաշխել դրանք, օգտվել բանկոմատներից և այլն: Մայրիկների ուշադրությունը գրավեց այն, որ 6-14 տարեկան երեխաների համար նախատեսված «ABB Kids» քարտը տալիս է անձնական ֆինանսների կառավարման հիմնական հնարավորությունները, իսկ ծնողները կարողանում են վերահսկել երեխայի ֆինանսական վարքը՝ գործարքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալով հաղորդագրությունների միջոցով: Կարևոր է նաև, որ երեխաները զերծ են մնում կանխիկ դրամական միջոցների օգտագործումից՝ ինչը նրանց առողջությունը պահպանելու միջոցներից է: Սոցիալական հարթակներում ակտիվ մայրիկների համար տրամադրված հարթակն առօրյա կյանքում հանդիպելու, ուրախ միջավայրում ֆինանսական ոլորտի վերաբերյալ սեփական փորձով կիսվելու և իրենց հետևորդներին մանկական քարտի յուրահատուկ առաջարկը ներկայացնելու լավ հնարավորություն էր:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 20.02.2024 10:17

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից