Առցանց վճարումներ ABB Mobile հավելվածով առանց միջնորդավճարի
22.05.2023
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կատարելագործելով թվային բանկային ծառայություններն, առաջարկում է օգտվել ABB Mobile հավելվածի համալրված հնարավորություններից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կատարելագործելով թվային բանկային ծառայություններն, առաջարկում է օգտվել ABB Mobile հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, ABB Mobile հավելվածով, բացի հիմնական բանկային գործարքներից, հնարավոր է կատարել նաև բյուջետային փոխանցումներ, Ճանապարհային ոստիկանության տուգանքների, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի գույքահարկի, ինչպես նաև Երևանում գտնվող գույքի աղբահանության վճարումներ առանց միջնորդավճարի: Գույքահարկի դիմաց վճարում հնարավոր է կատարել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ, իսկ ՃՈ տուգանքները վճարելու համար անհրաժեշտ է նշել ՃՈ որոշման համարը կամ տրանսպորտային միջոցի տվյալները: Մայրաքաղաքում գտնվող գույքի աղբահանության վճարում կատարելու համար հարկավոր է մուտքագրել գույքի սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը (Հանրային ծառայությունների համարանիշը) կամ գույքահարկի կոդը: Նշված վճարումներն արագ, հեշտ ու առանց միջնորդավճարի կատարելու համար անհրաժեշտ է ABB Mobile հավելվածի ընտրացանկում սեղմել «Փոխանցումներ» հրահանգը և «Այլ» ենթաբաժնում կատարել համապատասխան առցանց վճարման գործարքը: Հիշեցնենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ABB Mobile հավելվածը հնարավորություն է տալիս նաև համալրել ավանդը, մարել վարկային պարտավորությունները, իրականացնել հաշիվներից փոխանցումներ այլ հաշվեհամարների, իրականացնել արտարժույթի փոխանակում: ABB Mobile հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:
Թարմացված է` 22.06.2023 21:13