ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ

03.05.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում նոր անտառի ստեղծման նախաձեռնությանը, որը կյանքի է կոչվում Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախաձեռնությունը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ: Շուրջ 50 հա տարածքում տնկվելու է 160 000 ծառ՝ կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ։ Ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։ Ծառատունկից հետո Կենտրոնական բանկի նախագահը, ՀԲՄ խորհրդի նախագահը և «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր։ «Այսօր սկսում ենք Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը, և ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, առևտրային բանկերի և «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին, կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք «կանաչ» օրակարգին և հնարավորինս ներդնում ենք այն նաև մեր առօրյա գործունեության և նույնիսկ ֆինանսական կարգավորման մեր մոտեցումներում»,- ասել է Մարտին Գալստյանը։ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես կարևորել է նման միջոցառումները՝ միանալով մնայուն արժեքներ ստեղծելու նպատակ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող այս արշավին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 22.06.2023 21:37

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից