ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

25.11.2025

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%
  • Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 25,000 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
  • Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14

Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ և երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց բանկ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում: Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից