ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող

13.11.2025

International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում Ամիօ բանկը ճանաչվել է հաղթող երկու անվանակարգերում՝ «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» և «Ամենանորարար քարտային առաջարկներ»։

Այս ձեռքբերումները վկայում են Ամիօ բանկի ռազմավարության հաջող իրականացման մասին՝ ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք համադրում են նորարարությունը, անվտանգությունը և հաճախորդների հարմարավետությունը։ Բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանի խոսքերով՝ «Այս մրցանակները պատկանում են ոչ միայն բանկին, այլև մեր հաճախորդներին, քանի որ հենց նրանք են ամեն օր ոգեշնչում մեզ դառնալ ավելի լավը»։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում հաղթանակը բանկին շնորհվել է Amio Era կրթական նախաձեռնության համար, որն ուղղված է կրթության խթանմանը և ապագա սերունդների ձևավորմանը։ Ինչպես նշել է բանկի Մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը, Amio Era-ն ընդգծում է այն գաղափարը, որ բանկային գործունեությունը միայն ֆինանսների մասին չէ, այլ նաև՝ հասարակության զարգացման և կրթական հնարավորությունների ընդլայնման։

Այս մրցանակները ևս մեկ անգամ հաստատում են Ամիօ բանկի նվիրվածությունը նորարարություններին, հաճախորդների փորձի շարունակական բարելավմանը և սոցիալական պատասխանատվության մշակույթի խորացմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից