ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՍԵՐՎԵՐՆԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

20.10.2025

  1. Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները 1.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն hայտարարում է բաց մրցույթ սերվերների, տվյալների պահպանման և ցանցային սարքավորումների ձեռքբերման նպատակով:

1.2 Մրցույթի առարկա են հանդիսանում Հավելված 1-ում նկարագրված տեխնիկական չափորոշիչներով ապրանքները։

  1. Հայտերի ներկայացման ընթացակարգ

4.1 Հայտերը առձեռն կամ փոստային եղանակով պետք է ներկայացնել ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով՝ կոդավորված ֆայլով info@amiobank.am էլեկտրոնային հասցեով, որի գաղտնաբառն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը:

2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 20.11.2025թ.:

4.3 Հայտը (եթե առձեռն է կամ փոստային) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝

  • «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
  • Սերվերների, տվյալների պահպանման և ցանցային սարքավորումների ձեռքբերման մրցույթի մասնակցության փաթեթ,
  • Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
  1. Հայտերի նվազագույն պահանջներ

3.1Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի ստորև փաստաթղթերը՝

  • Հավելված 1-ում ներկայացված տեխնիկական չափորոշիչներով ապրանքների գծով գնային առաջարկ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը,
  • Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
  • Կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործող լիցենզիա։
  • Արտադրողի (բրենդի) հետ գործընկերային հարաբերությունները հավաստող փաստաթուղթ՝ օրինակ՝ հեղինակված դիստրիբյուտորի կամ գործընկերոջ հավաստագիր (authorization letter կամ partnership certificate),
  • Նշված հավաստագրով սահմանված ստատուսը (օր.՝ պաշտոնական ներկայացուցիչ, դիստրիբյուտոր, վերավաճառող և այլն),
  • Սեփական կամ պայմանագրային հիմքով գործող սպասարկման կենտրոնի առկայության վերաբերյալ տեղեկանք՝ ներառյալ հասցեն, մատուցվող ծառայությունների ցանկը
  • Տեղեկանք` ՀՀ պետ. բյուջեին 2025թ․ պարտավորությունների վերաբերյալ,
  • Որակի միջազգային չափորոշիչները փաստող սերտիֆիկատներ,
  • Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի և աշխատակիցների քանակի վերաբերյալ,
  • Իրականացված աշխատանքների/նախագծերի պորտֆոլիո/պրեզենտացիա,
  • Մասնագիտական անձնակազմի առկայություն՝ պատասխանատու ինժիներ, ղեկավար, տեխնիկական մասնագետներ (CV-ներ, վկայականներ),
  • Այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/

Մասնակից կազմակերպության նվազագույն պահանջներ՝

  • Կազմակերպությունը չպետք է գտնվի սնանկության, լուծարման կամ կասեցման գործընթացում։
  • Կազմակերպությունը պարտավոր է տրամադրել առնվազն 3-5 տարվա երաշխիք մատակարարված ապրանքների համար։
  • Պետք է ապահովվի սպասարկման և աջակցման հնարավորություն երաշխիքային ժամանակահատվածում։
  • Մասնակցող կազմակերպությունը պետք է ապահովի պայմանագրով սահմանված վճարման կարգը՝ նախավճար՝ 30%, վերջնական վճարում՝ ապրանքների հանձնումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնիքի առկայության դեպքում կնիքված , կնիքի բացակայության դեպքում՝ ստորագրված:

3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):

  1. Մրցույթի արդյունքների ամփոփում

6.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում:

4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.

Ամփոփման ընթացակարգը

  • Բացված բոլոր հայտերը կստուգվեն ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և պահանջներին համապատասխանության առումով։

  • Կկատարվի մասնակից կազմակերպությունների որակավորման և տեխնիկական առաջարկների գնահատում։

  • Ֆինանսական առաջարկները քննարկվում են միայն այն մասնակիցների համար, որոնք բավարարում են որակավորման և տեխնիկական պահանջները։

  • Գնահատման չափորոշիչները Մրցույթի հաղթողը ընտրվելու է հետևյալ չափորոշիչներով՝

  • Տեխնիկական համապատասխանություն ներկայացված տեխնիկական առաջադրանքին,

  • Ֆինանսական առաջարկի առավելություն (ցածր գին կամ լավագույն գին/որակ հարաբերակցություն),

  • Կազմակերպության փորձ և հուսալիություն՝ համանման նախագծերի կատարման պատմություն։

- Հաղթողի որոշում Հաղթող է ճանաչվելու այն մասնակիցը, որի առաջարկը կկիրառի լավագույն գին/որակ հարաբերակցություն և լիովին կբավարարի մրցույթի պահանջները։

4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով:

6.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոնտակտային անձ՝ Ադմինիստրատիվ նախագծերի ղեկավար Վահագն Մանգասարյան Հեռ.+37494277697 Էլ. փոստ` vahagn.mangasaryan@amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից