ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

23.09.2025

Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ: Այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ ստանալու հնարավորություն: Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75%
  • Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար
  • Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
  • Քանակը՝ 50,000 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
  • Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11

Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիք՝ երաշխավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Տեղաբաշխումից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով առավելագույն եկամտաբերություն: Մի´ կորցրեք ժամանակը. կատարե´ք ներդրում Ամիօ դոլարային պարտատոմսերում և ստացե´ք բարձր եկամուտ: Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից