ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով

12.09.2025

Շտապե´ք օգտվել ներդրման այս բացառիկ հնարավորությունից՝ ստանալով եռամսյակային եկամուտ: Ամիօ Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական թողարկման մասին՝ ներդրողներին առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Դրամային պարտատոմսերը տրամադրվում են տարեկան 10.25% եկամտաբերությամբ, իսկ դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 5.75% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Տեղաբաշխումը սկսվում է 2025թ. սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11-ը։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Դրամային պարտատոմսերի ծավալը՝ 3,000,000,000 ՀՀ դրամ (30,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով)
  • Դոլարային պարտատոմսերի ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար (50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով)

Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ և երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից