ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Հրապարակային առաջարկ

08.09.2025

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

«ԱՄԻՕ» ՓԲԸ 2025 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի 2 թողարկում` հետևյալ պայմաններով.

Դրամային պարտատոմսեր - AMARBBB2JER0

Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս

Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային

Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի քանակ՝ 30,000 հատ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 3,000,000,000 ՀՀ դրամ

Շրջանառության ժամկետ՝ 27 ամիս

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 10.25%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային

Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղաբաշխման սկիզբ՝ 11.09.2025թ.

Տեղաբաշխման ավարտ՝ 18.11.2025թ.

Դոլարային պարտատոմսեր - AMARBBB2KER8

Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս

Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային

Արժեթղթի անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար

Արժեթղթերի քանակ՝ 50,000 հատ

Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 5,000,000 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետ՝ 27 ամիս

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 5.75%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային

Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղաբաշխման սկիզբ՝ 11.09.2025թ.

Տեղաբաշխման ավարտ՝ 18.11.2025թ.

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2025թ. օգոստոսի 13-ի թիվ 1/289 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը ։ Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500236924369 (ԱՄՆ դոլարային պարտատոմսերի դեպքում) և 11500579062790 (ՀՀ դրամային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարներին: Ազդագրի, ազդագրի լրացումների, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից