«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Բանկոմատների գնման մրցույթ
15.08.2025
1. Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները
1.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը բանկոմատների ձեռքբերման նպատակով հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` մատակարար կազմակերպություն ընտրելու համար:
1.2 Մրցույթի առարկան են հանդիսանում Հավելված 1-ում նշված բանկոմատների ձեռքբերման գործընթացին ներկայացվող տեխնիկական պահանջները:
2. Հայտերի ներկայացման ընթացակարգ
2.1 Հայտերը պետք է ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով պարտադիր կոդավորված ֆայլով info@amiobank.am հասցեին, գաղտնաբառն ուղարկել մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը:
2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 15.08.2025թ. ժամը 18:00:
2.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Բանկոմատների գնման մրցույթի մասնակցության փաթեթ,
- Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
- Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
3. Հայտերի նվազագույն պահանաջներ
3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի
- Հավելված 1-ում ներկայացված բանկոմատների ձեռքբերման գնային առաջարկ,
- Հավելված 2-ը լրացված
- Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
- Ընկերության կողմից ՀՀ-ում գործող հայտնի կազմակերպություններին մատուցված նույնանման ծառայությունների մասին տեղեկություններ
- Կազմակերպությունը լինի առաջարկվող բանկոմատների ներկրման պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, որը անհրաժեշտության դեպքում կապահովի նաև հետագայում բանկոմատների ծրագրային և տեխնիկական սպասարկումը:
3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնքված և ստորագրված:
3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):
4 Մրցույթի արդյունքների ամփոփում
4.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում: 4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
- Առաջարկված գինը,
- Մատակարարման ժամկետները,
- Հայտատու կազմակերպության փորձը և հեղինակությունը:
4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով:
4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են Գնումների բաժնի կողմից՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոնտակտային անձ
Նելլի Զոհրաբյան – Գնումների գլխավոր մասնագետ
ք. Երևան, Նալբանդյան 48
Հեռ.: 010-59-20-20, 060-372500 (ներքին 00913), Բջջ.: 091 91 10 99