ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Amio Era-ն Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ

22.07.2025

Ամիօ բանկը և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Amio Era կրթական ծրագրի նպատակների շուրջ։

Համագործակցության շնորհիվ համալսարանի սոցիալապես խոցելի խմբերից միջին և բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era կրթական ծրագրին և ստանալ մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում՝ Ամիօ բանկի կողմից։

Համագործակցության մեկնարկը համընկավ համալսարանի կարևոր միջոցառումների հետ․ նույն օրը տեղի ունեցավ ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև համալսարանի 90-ամյակին նվիրված հուշագրքի շնորհանդեսը։

Հանդիպումն ընթացավ ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ հիմք ստեղծելով շարունակական ու արդյունավետ համագործակցության համար։

Amio Era-ն կրթական աջակցության ծրագիր է, որն արդեն երկրորդ անգամ է իրականացվում Ամիօ բանկի կողմից։ Այս տարի նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում մինչև 50 ուսանողի՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում և պաշտոնական կայքում:

Amio Era․ կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից