Մրցույթի հայտարարություն
09.07.2025
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐԱԳՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
1. Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները
1.1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն hայտարարում է բաց մրցույթ ՀՀ, ք․ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերի վերակառուցման, կապիտալ վերանորագման, ինչպես նաև ջեռուցման և օդափոխության համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների կատարման համար ընկերություն ընտրելու նպատակով:
1.2 Մրցույթի առարկան են հանդիսանում Նախատեսվող աշխատանքների հաշվարկ 1քմ-ի համար Հավելված 2-ում։Կատարվող նախագծերի իրականացման հասցեները ՝ Հավելված 3-ում:
2. Հայտերի ներկայացման ընթացակարգ
3.1 Հայտերը պետք է ներկայացնել ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային՝ գաղտնաբառով info@amiobank.am , գաղտնաբառը ուղարկել մրցույթի վերջնաժամկետի օրը: 4.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 03.08.2025թ.: 5.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Ք. Երևանում և մարզերում գործուղ մասնաճյուղերի վերակառուցման, կապիտալ վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման և օդափոխության համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների մրցույթի մասնակցության փաթեթ,
- Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
3. Հայտերի նվազագույն պահանաջներ
3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի՝
- Հավելված 2-ում ներկայացված աշխատանքների գծով գնային առաջարկ,
- Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմակերպությանը տրամադրված լիցենզիա՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, Տեղեկանք` ՀՀ պետ. բյուջեին 2025թ․ պարտավորությունների վերաբերյալ, Բանկերի, այլ ֆինանսական և միջազգային կազմակերպությունների համար նմանատիպ աշխատանքների իրականացման փորձի առկայություն,
- Առնվազն 3 տարվա շինարարական գործունեության փորձ ,
- Որակի միջազգային չափորոշիչները փաստող սերտիֆիկատներ,
- Անվտանգության ստանդարտների պահպանում,
- Տեղեկատվություն ընկերության բաժնետերերի և աշխատակիցների քանակի վերաբերյալ,
- Մասնագիտական անձնակազմի առկայություն՝ պատասխանատու ինժիներ, ղեկավար, տեխնիկական մասնագետներ(CV-ներ, վկայականներ),
- Տեխնիկական միջոցների տեղեկություն
- Այլ պատվիրատուների կարծիքներ /արձագանքներ/,
- Իրականացված աշխատանքների/նախագծերի պորտֆոլիո/պրեզենտացիա,
- Նախկինում կազմակերպության հետ համագործակցած ընկերությունների ցանկը,
- Տվյալ նախագծի շրջանակներում կազմակերպության հետ համագործակցող ընկերությունների ցանկը:
3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնքված և ստորագրված: 3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված): 4. Մրցույթի արդյունքների ամփոփում 4.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում: 4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
- Առաջարկված գինը,
- Հետագա աշխատանքների իրականացման ժամկետները,
- Հայտատու կազմակերպության փորձը և հեղինակությունը,
- Վճարման պայմանները (30% կանխավճար, վճարման կարգը) և հնարավոր զեղչերի տրամադրման քաղաքականությունը,երաշխիքային քաղաքականությունը,
4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով: 4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով:
Կոնտակտային անձ՝ Ադմինիստրատիվ նախագծերի ղեկավար Վահագն Մանգասարյան Հեռ.+37494277697 Էլ. փոստ` vahagn.mangasaryan@amiobank.am