ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

03.07.2025

"Երբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար"

Սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի անկեղծ խոստովանությունն է։ Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության և հավատքի սեփական ուժերի հանդեպ:

"Բայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես սկսեցի հավատալ, որ կարող եմ, որ արժանի եմ, որ կյանքում հնարավոր է հասնել լուրջ բանի, եթե հավատում ես ինքդ քեզ: Այս ծրագիրն ինձ օգնեց հասկանալ, որ երբ անկեղծ ես, նվիրված և աշխատում ես ամբողջ սրտով՝ դռները բացվում են":

Ահա այսպես են նկարագրում իրենց հաղթանակը ծրագրի հաղթող ուսանողները, ովքեր, ինչպես իրենք են պատմում, սկզբում կարծել են, թե ոլորտն իրենցը չէ: Բայց ոգեշնչվելով ուսանողներին աջակցելու գաղափարից՝ փորձել են և դարձել ծրագրի հաղթող:

Շտապի´ր դառնալ ծրագրի մասնակից, հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:

Մասնակցության հայտը կարող ես լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացիր Amio Era-ի ինստագրամյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից