ԱնհատներինԲիզնեսին
Դառնալ հաճախորդ
Նորություններ

Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

29.04.2025

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի առաջատար գործատուներից մեկը՝ Ամիօ բանկը, մշտապես ստեղծում է զարգացման և առաջխաղացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրացնել իր ներուժը՝ նպաստելով բանկի կայուն զարգացմանը: Ամիօ բանկը, և´ որպես գործատու, և´ որպես ֆինանսական կառույց, խրախուսում է նախաձեռնողականությունը, ապահովում է հավասար պայմաններ աշխատանքային առաջխաղացման համար և մեծապես աջակցում է իր աշխատակիցների շարունակական կրթությանը և մասնագիտական զարգացմանը: Ամիօ բանկը վստահելի գործատու է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսաբանկային ոլորտում կառուցել կայուն և խոստումնալից կարիերա: Այս մոտեցումներն ու արժեքներն իրենց ուրույն տեղը գտան ապրիլի 25-ին և 26-ին կայացած Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին, որտեղ Ամիօ բանկը առանձնացավ տպավորիչ տիեզերական ձևավորմամբ և մարդաշատ տաղավարով: Մասնակիցների հետաքրքրությունն Ամիօ բանկի ներկայացրած թափուր հաստիքների նկատմամբ շատ մեծ էր՝ ստեղծելով աշխույժ և ոգևորիչ միջավայր: Տաղավարի հատուկ լուսանկարահանման գոտում այցելուները հնարավորություն ունեցան ստանալու իրենց Ամիօ բրենդավորված լուսանկարները և մասնակցելու հատուկ խաղարկությանը` շահելով բանկի կողմից պատրաստված նվերներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան նաև առաջիկայում մեկնարկող ՙԱմիօ ժամանակաշրջան՚ կրթական-բարեգործական ծրագրի մասին:

Բանկի կողմից առաջարկվող թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից