Մրցույթի հայտարարություն
10.04.2025
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակի, արխիվային տարածքների, բանկոմատների և մասնաճյուղային ցանցի մաքրության ծառայությունների գնման մրցույթ
1․ Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները 1,1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունը հրավիրում է մասնակցելու Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղային ցանցի (Հավելված 2), բանկոմատների (Հավելված 3), արխիվային տարածքների (Հավելված 4) մաքրության ծառայությունների գնման մրցույթին։ 1,2 Մրցույթի առարկան են հանդիսանում Հավելված 1-ում նշված մաքրության գործընթացին ներկայացվող պահանջները
- Հայտերի ներկայացման ընթացակարգ 2.1 Հայտերը պետք է ներկայացնել ««ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00 կամ ուղարկել Էլեկտրոնային՝ գաղտնաբառով info@amiobank.am , գաղտնաբառը ուղարկել մրցույթի վերջնաժամկետի օրը: 2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 29.04.2025թ. ժամը 16:00: 2.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված էª
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Մաքրության ծառայությունների գնման մրցույթի մասնակցության փաթեթ,
- Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
- Հայտերի նվազագույն պահանաջներ 3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառիª
- Հավելված 1-ում ներկայացված մաքրության ծառայությունների գծով գնային առաջարկ,
- Հավելված 5-ը լրացված
- Պետական և հարկային գրանցման վկայականների պատճեները,
- Ընկերության կողմից ՀՀ-ում գործող հայտնի կազմակերպություններին մատուցված նույնանման ծառայությունների մասին տեղեկություններ 3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնքված և ստորագրված: 3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):
4․ Մրցույթի արդյունքների ամփոփում 4.1 Հայտերի բացմանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը ամփոփում է ներկայացված հայտերը և կայացնում որոշում: 4.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
- Առաջարկված գինը,
- Մատակարարման ժամկետները,
- Հայտատու կազմակերպության փորձը և հեղինակությունը: 4.3 Բանկը կարող է ընդունել ներկայացված առաջարկը ոչ ամբողջ ծավալով: 4.4 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով:
Կոնտակտային անձ Արևիկ Կլեկչյան - ԳԿ ք. Երևան, Նալբանդյան 48 Հեռ.: 010-59-20-20, 060-372500 (ներքինª 00910), Բջջ.: 098 874710