
Հայտարարություն Amio Visa պրեմիում քարտապանների համար
25.03.2025
Amio Visa Platinum կամ Visa Infinite քարտապա՞ն ես, ապա հնարավորություն ունես անվճար օգտվել ճամփորդական առավելությունների փաթեթից.
- Անվճար մուտք գործել աշխարհի 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,
- Օգտվել Fast Track ծառայությունից Զվարթնոց և Եվրոպայի օդանավակայաններում,
- Օգտվել ուղեբեռի փաթեթավորման ծառայությունից Զվարթնոց օդանավակայանում,
- Ստանալ զեղչեր Booking.com և Agoda.com կայքերում։
04.03.2025-ից մինչև տարեվերջ գործում է անվճար մուտքի անսահմանափակ հնարավորություն դեպի աշխարհի 1200 օդանավակայանների բիզնես սրահներ, եթե նախորդ 35 օրվա ընթացքում քարտով կատարվել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք անկանխիկ գործարք:
Առավելությունները հասանելի են նաև վերոնշյալ պայմանը չբավարարելու դեպքում, բայց արդեն սահմանափակումներով.
- Amio Visa Platinum՝ տարեկան 1 այցելություն
- Amio Visa Infinite՝ տարեկան 6 այցելություն
Ամիօ բանկի պրեմիում դասի Visa քարտերով յուրաքանչյուր ուղևորությունդ կլինի հարմար և շահավետ։ Ցանկանում ենք հաճելի ճամփորդություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից