ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.11.2024

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) նպատակով հայտարարում է ապահովագրական ընկերության ընտրության բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները և գրառում՝ «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գտնվելու վայր՝ ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով: Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2025 թվականի հունվարի 10-ը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն» (D&O): Տեղեկությունների համար զանգահարել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման և հսկողության դեպարտամենտ (+37410) 59 20 30 հեռախոսահամարով: Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • Դիմում-հայտ,
  • Կանոնադրություն՝ լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը՝ իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
  • ՀՎՀՀ (կրկնօրինակ),
  • Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
  • Վերջին հաշվեու ժամանակաշրջանի համար հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
  • Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
  • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) տիպային պայմանագրեր,
  • Տեղեկանք «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ (առկայության դեպքում),
  • Տեղեկանք այլ բանկերի հետ «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով համագործակցության վերաբերյալ (առկայության դեպքում),
  • Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Գնային առաջարկ,
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.

  • «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) պայմանագրեր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է ապահովագրական ընկերության` բացառապես «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվին: «Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության» (BBB) և «Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրության» (D&O) գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.

  • Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

  • Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.

  • Մասնագիտական հատուցման ապահովագրություն.

  • Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կարող է վերքոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Թարմացված է` 02.12.2024 13:10

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից