ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

16.10.2024

Պատրա՞ստ եք կատարել առաջին քայլը սեփական բնակարան ձեռք բերելու համար: Ամիօ բանկը ձեր երազանքն իրականություն կդարձնի: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորում իջեցված և ավելի շահավետ տոկոսադրուքներով՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար: Ավելին, 50% կանխավճարի դեպքում՝ բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր առանց եկամուտների վերլուծության, իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում կարող եք նոր բնակարանը ձեռք բերել առանց կանխավճարի: Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 12-360 ամիս ժամկետով, տարեկան 13.4-14.5% (փաստացի՝ 14.09-20.8%) տոկոսադրույքով: Վարկի տրամադրման պայմաններն ու մյուս մանրամասները` Ամիօ բանկի կայքում: Բանկը համագործակցում է 30-ից ավել կառուցապատողների հետ, ինչպես նաև վարկավորում է իրականացնում բանկի հետ չհամագործակցող կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման դեպքում: Պատկերացրեք, թե ինչպես եք մտնում ձեր նոր տուն՝ զգալով ևս մեկ նպատակի հասնելու հուզմունքը: Ամիօ բանկի թիմը կառաջնորդի ձեզ յուրաքանչյուր քայլի ընթացքում՝ ապահովելով սահուն գործընթաց:
Բացեք ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Թարմացված է` 01.11.2024 10:33

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից