ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Ընդամենը 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ից և Ամիօ Բանկից

26.07.2024

Հնարավորության մասին

Amio & ML Project-ը համագործակցություն է Ամիօ բանկի և ML Mining առաջատար շինարարական-հանքարդյունաբերական ընկերության միջև։

2024 թվականի ամռանը ML Mining ընկերությունը և Ամիօ Բանկը մեկնարկել են «Նոր Երևան» թաղամասի բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը։ Թաղամասի ձեռքբերման վարկավորման ողջ գործընթացը վստահված է Ամիօ Բանկին, ընդ որում` նույն պայմաններով, ինչ առաջարկվել է վիճակահանության 1-ին փուլի շահառուներին։

Թաղամասի մասին

«Նոր Երևան» թաղամասը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում։

Այն կառուցվում է նորագույն տեխնոլոգիաներով և անվտանգության ամենաբարձր չափանիշներով։

• 1 քմ՝ ընդամենը 389 հազար ՀՀ դրամ • Մասնաշենքերի քանակ՝ 24 • Հարկեր՝ 9-21 • Ընդհանուր մակերեսը՝ 80,000 քմ • Ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 3 հարկ • Վերելակներ՝ 2-ական յուր․ մուտքում • Սեյսմակայունություն՝ 9-10 բալ • Բնակարանների մակերես՝ 35-102

Մանկական խաղահրապարակներ և ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի դաշտեր, սուպերմարկետներ, գեղեցկության սրահներ, առաջին անհրաժեշտության կենտրոններ։

Թաղամասն ամբողջությամբ գազաֆիկացված է, գործում է եկամտային հարկի վերադարձի արտոնություն։

Թաղամասը տե՛ս այստեղ

Amio & ML Project-ին կարող են մասնակցել՝

1․ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ անկախ աշխատանքի վայրից (Երևան քաղաքում կամ մարզերում)

2․ Օտարերկրյա պետություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք

3․ Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող հիմնադրամների, ինչպես նաև՝ ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատակիցները

4․ Կրթության և գիտության ոլորտում՝ պետական և մասնավոր կրթական-գիտական հաստատություններում աշխատող անձինք (նախակրթարաններ, դպրոցներ, համալսարաններ և այլն)

5․ Առողջապահության ոլորտում՝ պետական և մասնավոր առողջապահական կենտրոններում աշխատող անձինք

6․ Հանրային ծառայությունների (էներգետիկա, գազ, ջրամատակարարում/ջրահեռացում, կապ-հեռախոսակապ) ապահովման ոլորտում աշխատող անձինք

7․ Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների աշխատակիցներ

8․ Ամիօ Բանկ ՓԲ ընկերության հաճախորդ ֆիզիկական անձինք

Այլ մանրամասներ

  1. Ծրագրին մասնակցության դիմում-հայտը կարելի է ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ Ամիօ Բանկ ՓԲ ընկերության ցանկցած մասնաճյուղ և ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ՍՊ ընկերության գրասենյակ մոտենալու միջոցով։

  2. Դիմումների ընդունմանը զուգահեռ մասնակիցները կարող են օնլայն տարբերակով ընտրել իրենց նախընտրած 1-20 բնակարանները։

  3. Գրանցման վերջնաժամկետից հետո հրապարակվում է մասնակիցների ցանկ։

  4. Սոցիալական հարթակներով և Youtube-ով հեռարձակվելու է վիճակահանության ուղիղ եթերը։

  5. Վիճակահանության ավարտից հետո հաղթողները կստանան տեղեկացնող նամակներ և օֆերտա, այնուհետև կսկսվի վարկավորման գործընթացը՝ հատուկ պայմաններով։

Ամիօ բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի հատուկ պայմաններն են՝

Վաճակահանության արդյունքում շահած բոլոր մասնակիցները կարող են ձևակերպել իրենց հիփոթեքային վարկը Ամիօ Բանկում հետևյալ պայմաններով.

Տարեկան անվանական տոկոսադրույքը եկամուտների հիմնավորմամբ՝ 12.9%։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը եկամուտների հիմնավորմամբ՝ 13.78-14.49%։ Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի Կանխավճար՝ 10%

Ինչպե՞ս դիմել

Նախագծին դինելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը՝ noryerevan.com, կամ մոտենալ Ամիօ Բանկի ցանկացած մասնաճյուղ, որտեղ մեր աշխատակիցները սիրով կօգնեն Ձեզ։

Ձեզ սիրով կօգնեն նաև ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գրասենյակում, հասցե՝ Ադոնց 21/3։

Կարևոր է հիշել նախագծի ժամկետները

Վերոնշյալ առցանց հայտը կարող եք լրացնել մինչև օգոստոսի 25-ը, վիճակահանության արդյունքում շահելու դեպքում ձեր իրավունքը կարող եք յուրացնել մինչև սեպտեմբերի 17։

Շտապեք դիմել, որ հասցնեք ձեռք բերել բնակարան բացառիկ պայմաններով։

Եթե դեռ հարցեր ունեք

Կապ ML Mining ընկերության հետ՝ 099) 410 009, (033) 410 009, (095) 880 009

Արտասահմանում գտնվող հայրենակիցների համար գործում են WhatsApp, Viber՝ +374 33410009 հեռախոսահամարով։

Կարճ համար՝ 8887

Կապ Ամիօ Բանկի հետ՝ (010) 592020

Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերի հասցեները

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 27.08.2024 05:34

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից