ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ

17.05.2024

ՙԱմիօ բանկ՚ ՓԲԸ և ԿԳՄՍ նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթավճար տրամադրելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է: ՙՄեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային: Այս քայլն առաջին հերթին նշանակալից ներդրում է մարդկային կապիտալում, ովքեր վաղը ստեղծելու են իրենց երազած ապագան Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում, և վստահ եմ, որ այս համագործակցությունը կընդլայնվի՚,- ասել է Ազամատ Խակույը: «Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին մասշտաբային բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում՝

Կրթությունը հնարավորություն է…

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 31.05.2024 12:57

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից