2024-1 սերիայի պարտատոմսերի հրապարակային առաջարկ
19.06.2024
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ԱՄԻՕ» ՓԲԸ 2024 թվականի մայիսի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 14 -ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով. Դրամային պարտատոմսեր Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ Արժեթղթերի քանակ՝ 100,000 հատ Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 10,000,000,000 ՀՀ դրամ Շրջանառության ժամկետ՝ 27 ամիս Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75% Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Տեղաբաշխման սկիզբ՝ 15.05.2024թ. Տեղաբաշխման ավարտ՝ 14.08.2024թ.
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2024թ. ապրիլի 10-ի թիվ 1/124 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտերը (հղում): Պարտատոմսերի ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500579062790 հաշվեհամարին: Ազդագրի, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի է ստորև բերված հղումներով, իսկ տպագիր տարբերակը կարելի է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):
Ծրագրային ազդագիր Ծրագրային ազդագիր լրացում Թողարկման վերջնական պայմաններ Տեղեկատվական թերթիկ Գների հաշվարկ Հայտ-հանձնարարական օրինակելի ձև ֆիզ․ անձ Հայտ-հանձնարարական օրինակելի ձև իրավաբանական անձ
Թարմացված է` 19.06.2024 07:21