Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղը
02.05.2024
Քաղաքում ժպիտները շատանում են: Վերաբացվեց ԱՄԻՕ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղը: ՙՍա թվով 10-րդ մասնաճյուղն է, որ մենք այսօր բացում ենք, և ինչպես խոստացել էինք, սա պարզապես վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ: Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ և նվազագույն փաստաթղթային պահանջներով կկատարեն իրենց գործարքները՚,-նշեց ՙԱՄԻՕ Բանկ՚ ՓԲԸ վարչության նախագահ Գևորգ Թառումյանը: Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք բերեցին AMIO Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև մայիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով: 10-րդ հոբելյանական ՙԿենտրոն՚ մասնաճյուղն առաջինն է ԱՄԻՕ բանկի մասնաճյուղերի ցանկում, որն ունի հատուկ Vip հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև ինքնասպասարկման գոտի, որն ունի 24/7 հասանելիություն, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների գրեթե մեծ մասը:
Թարմացված է` 02.05.2024 07:31