Թե ինչպես ԱՄԻՕՆ մի նպատակի շուրջ հավաքեց իր թիմին, գործընկերներին և հաճախորդներին
06.03.2024
Դեռ ամիսներ առաջ՝ Բանկի պաշտոնական վերաբրենդավորման միջոցառմանը, ԱՄԻՕՆ իր հյուրերին խնդրեց ցանկության դեպքում ներկայանալ նվեր-գրքերով։ Գրքերը շատ էին, իսկ նպատակը մեկը՝ աջակցել մարզային գրադարանների զարգացմանը։ Գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների կողմից հավաքված բազմաժանր գրքերը օրերս ուղևորվեցին Սյունիք՝ լրացնելու Տորունիք գյուղի գրադարանը, որը սպասարկելու է նաև հարակից գյուղերը։ Ուրախ ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ մարզային գրադարանների զարգացման մեջ, որը լինելու է շարունակական:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Թարմացված է` 06.03.2024 12:44