Հիփոթեք առաջնային և երկրորդային շուկայից՝ առանց եկամուտների վերլուծության
16.02.2024
Նոր բնակարանն այլևս երազանք չէ, որովհետև ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր և շատ սպասված վարկատեսակ՝ հիփոթեքային վարկ առաջնային և երկրորդային շուկայից արդեն նաև այն հաճախորդների համար, ովքեր չունեն հիմնավորված եկամուտներ, սակայն ունեն կուտակած գումար կանխավճարի համար: Անշարժ գույքի ձեռքբերման համար բավարար է կատարել 50% և ավել կանխավճար` առանց հավելյալ փաստաթղթերի ներկայացման:
«AMIO - ՀԻՓՈԹԵՔ» վարկատեսակն ունի մի շարք այլ հնարավորություններ՝
• կառուցման ընթացքում անշարժ գույքի ձեռքբերումը հնարավոր է, եթե նույնիսկ Ձեր նախընտրած կառուցապատողի հետ Բանկը չունի համագործակցություն: • չունեք բավարար կանխավճար, բայց ունեք այլ գույք, որը պատրաստ եք գրավադնել: Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում կանխավճար չի պահանջվում: Ինչու՞ ընտրել հենց այս վարկատեսակը՝ • հայտի դիտարկումը՝ անվճար • վարկի ամսական սպասարկումը՝ անվճար • կանխավճար սկսած 0%-ից՝ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում • եթե վարկը տրամադրվում է եկամտի վերլուծությամբ, ապա գործում է վարկի տոկոսադրույք` 1%-ով ավելի ցածր • անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ «AMIO - ՀԻՓՈԹԵՔ» վարկի տրամադրման հիմնական պայմաններին և Բանկի հետ համագործակցող տասնյակ կառուցապատողների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով կամ զանգահարել +374 10 59 20 20: Առաջնային շուկա Երկրորդային շուկա Բանկի հետ համագործակցող կառուցապատողներ
ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին: