ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

Առաջիկայում ԱՄԻՕ ԲԱՆԿՈՒՄ կմեկնարկի լիզինգի տրամադրման գործընթացը

15.02.2024

«Լիզինգի ներդնումը լինելու է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ մրցակցային առավելություններից մեկը շուկայում»,- համոզված է «Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը: Ամիօ բանկում լիզինգ ֆինանսական գործիքի ներդրման ավարտի և դրա շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելու կապակցությամբ իր խոսքում նա ընդգծեց հաճախորդներին լիզինգային ծառայությունների մատուցման անհրաժեշտության մասին:
Բանկում «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման կապակցությամբ Արսեն Բազիկյանի կողմից անցկացվել էին մուդուլային դասընթացներ բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և ղեկավարների համար: Միաժամանակ հաջողությամբ իրականացվել է լիզինգի տրամադրման գործընթացին բանկի համապատասխան ստորաբաժանումների ինտեգրումը: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի պետ Միսակ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով Լիզինգատուների ասոցիացիայի նախագահին, կարևորել է լիզինգ գործիքի ներդրումը՝ հատկապես վերաբրենդավորումից հետո հաճախորդների պահանջներին և ակնկալիքներին ընդառաջ գնալու և ֆինանսական հասանելիություն ապահովելու տեսանկյունից:
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգային շուկայի արագ զարգացման տեմպերը և լիզինգային գործարքների իրականացման համար առավել բարենպաստ գործունեության միջավայրը, անդամակցել էր ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 15.02.2024 11:59

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից