ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ԱՄԻՕՆ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Վանաձորում

31.01.2024

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ շարունակում է նոր բրենդի ներքո բացված մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնել իր պրոդուկտներն ու ծառայությունները: Տիգրան Մեծի պողոտա 44 հասցեում «Վանաձոր» մասնաճյուղը բացվում է ԱՄԻՕԻ նոր բրենդի պահանջներին համապատասխան, ջերմ ու լուսավոր սրահներով՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկման բոլոր անհրաժեշտ պայմանները: Վանաձոր քաղաքում մասնաճյուղը տարիներ շարունակ ամուր գործընկերային հարաբերություններ է ստեղծել թե՛ պետական և մասնավոր հատվածների, թե՛ ֆիզիկական անձանց հետ: «ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, տարիներ շարունակ լինելով բանկային համակարգի անվերապահ առաջատարը ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելով՝ այսօր էլ իր հաճախորդներին է առաջարկում ավանդային պրոդուկտների հարուստ շարք՝ հարմարեցված տարբեր հաճախորդների ցանկություններին և սպասելիքներին»,- Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը ներկայացրեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ավանդների ձևակերպման նոր, ճկուն համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն կառուցել իրենց ավանդները՝ ցանկություններին և նպատակներին համապատասխան: Բոլոր ավանդատեսակների դեպքում հաճախորդներն ունեն տոկոսների կապիտալացման ընտրության հնարավորություն: Իր բոլոր ավանդատուներին ԱՄԻՕ ԲԱՆԿՆ առաջարկում է Visa կամ Mastercard վճարահաշվարկային համակարգի քարտեր՝ մինչև պրեմիում դասի Platinum դասի քարտ:
ԱՄԻՕ բանկն իր նոր թվային ռազմավարության շրջանակներում մեկնարկել է թվային ավանդ, որի ձևակերպումը տեղի է ունենում ԱՄԻՕ ՄՈԲԱՅԼ հավելվածի միջոցով: Հենց հավելվածում էլ ստեղծված է այն ճկուն համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին ինքնուրույն կառուցել իր ավանդը: Թվային ավանդը ձևակերպվում է ակնթարթորեն, իսկ ավանդային պայմանագիրը հաճախորդը ստանում է իր էլեկտրոնային հասցեին: Թվային ավանդ ձևակերպող հաճախորդներն ունեն ևս մեկ առավելություն՝ ՀՀ դրամով ավանդների դեպքում մինչև 0.15% ավելի բարձր տոկոսադրույքի տեսքով: ԱՄԻՕ ԲԱՆԿԸ շարունակելու է հաճախորդներին ներկայացնել նոր պրոդուկտներ և ծառայություններ՝ սպասարկումն իրականացնելով ինչպես հեռավար, այնպես էլ բանկի հարմարավետ, յուրօրինակ և դրական լիցքերով հագեցած սրահներում:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 20.02.2024 10:17

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից