Փոխանցումներ AMIO ԲԱՆԿԻՑ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ
18.01.2024
Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի: Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%: Քեզ համար է նաև ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը: Այսուհետ AMIO MOBILE հավելվածի միջոցով կարող ես ստանալ արագ դրամական փոխանցում՝ լրացնելով «Փոխանցման ստացման հայտը»: Հարկավոր է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ նշելով փոխանցման տվյալները (համակարգ, գումար, արժույթ) և ԱՄԻՕ ԲԱՆԿՈՒՄ գործող այն քարտի կամ հաշվի համարը, որին ցանկանում ես ստանալ փոխանցման գումարը: Մենք շարունակում ենք մեր հաճախորդներին տրամադրել անվտանգ, հարմար և արդյունավետ լուծումներ՝ կատարելագործելով հաղորդակցության հեռավար ուղիները: Մանրամասների համար կարող եք այցելել Դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կամ զանգահարել +374 10 59 20 20 ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին:
Թարմացված է` 23.01.2024 12:12