Հայտարարություն
07.12.2023
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հայտարարում է բաց մրցույթ Բանկի գլխամասային գրասենյակի 2 (երկու) վարչական շենքերի, արխիվային տարածքների և մասնաճյուղերի ամենօրյա ու պարբերական բնույթ կրող մաքրության, ընթացիկ սպասարկման աշխատանքների կատարման համար ընկերություն ընտրելու նպատակով: Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 2023թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, ՀՀ, 0010, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեում: Ընկերության ներկայացուցիչները կարող են մասնակցել ծրարների բացման ժամանակ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48 հասցեով, Գործերի կառավարչություն:
Տեղեկություններ մրցույթի անցկացման կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից