ԱնհատներինԲիզնեսին
Մուտք
Նորություններ

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գյումրի» մասնաճյուղը վերաբացվեց նոր բրենդի ներքո

28.11.2023

Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ երրորդ մասնաճյուղը: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ և արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար:
«Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարևոր էր, հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլև յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի հաճախորդներին», շեշտում է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Հաղորդակցությունների վարչության պետ Մերի Հայրապետյանը: Նա վստահ է, որ Գյումրիում ևս բանկի հաճախորդները կգնահատեն վերաբացվող մասնաճյուղերի սպասարկման նոր միջավայրն ու հարմարավետ ձևաչափը: «ԱՄԻՕՆ ազդարարում է թվային նոր ռազմավարության սկիզբը, որը մեկնարկում ենք վիդեոբանկ ծառայությամբ: Հեռավար սպասարկման նոր ծառայությունը թույլ է տալիս գրեթե բոլոր բանկային գործարքներն իրականացնել տեսազանգի միջոցով՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից»,- ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը թվարկեց նոր թվային պրոդուկտները, որոնցից հաճախորդները կարող են օգտվել հեռավար տարբերակով՝ ավանդային, վարկային պրոդուկտներ, խնայողական հաշիվ: Վերաբացվող մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 20.02.2024 10:17

+374 10 59 20 20

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից