ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո

23.11.2023

Ժպիտ և հոգատարություն. ԱՄԻՕԻ նոր մշակույթը շարունակում է տարածվել նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերում: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում վերաբացվեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ համանուն մասնաճյուղը՝ հաճախորդներին ներկայանալով բոլորովին նոր, թափանցիկ ու մտերմիկ սպասարկման ձևաչափով: «Զվարթնոցը» ԱՄԻՕ ԲԱՆԿԻ շուրջօրյա գործող մասնաճյուղն է, որն ունի հաճախորդների մեծ հոսք՝ պայմանավորված թե՛ Հայաստան ժամանող ուղևորներով, թե՛ այն քաղաքացիներով, որոնք չեն հասցրել իրենց գործարքներն ավարտել բանկային գործառնական օրվա ընթացքում:
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Մասնաճյուղը հանրությանը ներկայանում է բոլորովին նոր ոճով՝ վառ, պայծառ գույներով, լուսավոր սրահով և հաճախորդների սպասարկման նոր մոտեցումներով: «Մենք ստեղծել ենք հաճախորդների սպասարկման նոր միջավայր, ինչի արդյունքում հաճախորդներն այսուհետ իրենց է՛լ ավելի հարմարավետ ու անմիջական կզգան ԱՄԻՕ բրենդի ներքո վերաբացվող մեր մասնաճյուղերում: Միևնույն ժամանակ Բակն օրեցօր զարգացնում է հաճախորդների հետ հաղորդակցման թվային հարթակները՝ հաճախորդների առօրյա գործարքները տեղափոխելով հեռահար սպասարկման ուղիներ»,- Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը նշեց, որ «Զվարթնոց» մասնաճյուղում ամենապահանջված գործարքներից է Հայաստան ժամանող ուղևորների կողմից արտարժույթի փոխանակման ծառայություններն, ինչպես նաև արագ դրամական փոխանցումների վճարումն այն հաճախորդներին, որոնք չեն հասցրել ստանալ փոխանցումները գործառնական օրվա ընթացքում: ԱՄԻՕՆ կատարելագործում է թվային լուծումները` հաճախորդներին մատուցելով նաև հեռավար ծառայություններ՝ խնայելով նրանց ժամանակն ու նվազեցնելով մասնաճյուղերում ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը:
ԱՄԻՕԻ մասնաճյուղերի արտաքին և ներքին փոխակերպման ուղին շարունակվում է՝ նոր բրենդի գաղափարախոսությանը համապատասխանելու ձգտումով:

ԱՄԻՕ ԲԱՆԿ. Հոգատար մոտեցում յուրաքանչյուրին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 23.11.2023 12:42

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից