ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

ԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում . նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ

21.11.2023

ՀԱՅԲՒԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարեց վերաբրենդավորման մասին, ներկայացրեց նոր անվանումն ու ապրանքային նշանը՝ նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում: Բանկը հաճախորդներին է ներկայանում նոր բրենդով, հայեցակարգով և արժեքներով: Իրականացնելով ամբողջական վերաբրենդավորում՝ Բանկն այսուհետ ներկայանում է ԱՄԻՕ ԲԱՆԿ անվանմամբ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը: Նոր Բրենդի տեսլականն է՝ լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում: AMIO-ի լոգոն՝ վառ և ընկերական ժպիտով, խորհրդանշում է բոլոր հաճախորդների համար ջերմ և ընկերական մթնոլորտ ստեղծելու մոտեցումը: ԱՄԻՕ ԲԱՆԿՆ իրագործելու է զարգացման նոր ծրագրեր՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով: Հայտնվելով զարգացման նոր մակարդակում՝ Բանկը, միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ, նորովի է մրցակցելու համակարգում՝ ընդառաջ գնալով բոլոր մարտահրավերներին։ «ԱՄԻՕՆ իր հոգատարությամբ, անմիջականությամբ ու ժպիտով այսուհետ ձեր կողքին է լինելու՝ թելադրելով նոր մշակույթ հայաստանյան բանկային համակարգում»,- ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին նշեց, որ հաճախորդակենտրոնությունը, պրոֆեսիոնալիզմը, վստահությունը, դինամիկան ու ազնվությունը ամբողջացնում են այն արժեքները, որոնք էական են Բանկի համար և որոնց օգնությամբ ԱՄԻՕ թիմը շարժվելու է առաջ: Մեր կարգախոսն է՝ հոգատար մոտեցում յուրաքանչյուրին: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը ներկայացրեց AMIO-ի առաքելությունը՝ թվային նոր տեխնոլոգիաներով և ֆինանսական հասանելի լուծումներով աջակցել մարդկանց կարևոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմար դարձնելով նրանց կյանքը: «Եվ, իհարկե, մենք առաջ ենք շարժվելու մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ միասին: Սա է այն հենքը, որի օգնությամբ ԱՄԻՕՆ հարթելու է իր ճանապարհը՝ նորարարական ծառայություններ մատուցելով հոգատար և վստահելի միջավայրում»,- հավելեց Վաչության նախագահը: Ահա այդքան սպասված պահը՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիսավոր կերպով հանձնեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ լիցենզիան Վարչության նախագահ Գևորգ Թառումյանին: ԱՄԻՕ թիմը գործընկերների հետ միասին նշեց համատեղ աշխատանքի ոգևորիչ արդյունքը՝ վերաբրենդավորման մեկնարկից մինչև նոր բրենդի գործարկում: Իսկ առջևում նոր նպատակներն են՝ իրականություն դարձնելու համար ԱՄԻՕ-ի հաճախորդների ամենահամարձակ և նորարար նպատակները:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Թարմացված է` 21.11.2023 10:12

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2024 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից