Աշխատավարձային «Անհատական» փաթեթ բոլորի համար
19.10.2023
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ բոլորը, անկախ բանկի և գործատու կազմակերպության միջև համագործակցության առկայությունից, կարող են օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող աշխատավարձային «Անհատական» փաթեթի առավելություններից, իսկ դրանք շատ են ... Աշխատավարձային «Անհատական» փաթեթը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ստանալ անվճար սպասարկմամբ VISA և Mastercard միջազգային վճարային համակարգի քարտեր, ազատ օգտագործել դրանք ցանկացած երկրում, իրականացնել անսահմանափակ անկանխիկ վճարումներ, իսկ Բանկի բանկոմատներից օրական մինչև 1 մլն դրամ կանխիկացումն անվճար է: Օգտվելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատավարձային քարտերից` հաճախորդը ստանում է անվճար SMS հաղորդագրություններ, արտոնյալ պայմաններով վարկավորման և իր միջոցները տնօրինելու հնարավորություն առանց Բանկ այցելելու՝ օգտվելով «ABB Mobile հավելվածից: Եվ այս ամենն առանց աշխատավայրից տեղեկանք ներկայացնելու: Աշխատավարձային «Անհատական» փաթեթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թարմացված է` 19.10.2023 14:45