ԱնհատներինԲիզնեսին
Նորություններ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

17.10.2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին պայմանագիր: <<Մեր համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը>>, - նշել է <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:
Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձևակերպել խնդիրները և դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով: ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ և ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաև լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու է լիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև համատեղ ուժերով նոր օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների իրականացմանը:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Թարմացված է` 17.10.2023 07:29

+374 10 59 20 20Գլխամասային գրասենյակ` ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48

E-mail: info@amiobank.am

Բջջային հավելված

Լեզուների միջև տեղեկատվության անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում նաև այլ անձանց ինտերնետային կայքերում հղված իր և իր կողմից մատուցվող ծառայությունների պայմանների ու սակագների մասին տեղեկատվության բովանդակության ստույգության և արժանահավատության համար:

© 2025 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 40 լիցենզիա՝ տրված 10.12.1991թ.
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ լիիրավ իրավահաջորդն է

fin infofsmadgffsmarca

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից