Անվճար քարտեր արցախցի մեր հայրենակիցներին
05.10.2023
Մենք մշտապես Ձեր կողքին ենք … ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ արցախցի մեր հայրենակիցներին տրամադրում է անվճար ArCa քարտեր և երիտասարդներին անվճար Mastercard քարտեր: Քարտերը տրվում են` • առանց սպասարկման վճարների, • ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ բանկոմատներից 0% կանխիկացման միջնորդավճարով:
Քարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Նշված քարտերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրված քարտին կարող է փոխանցվել ՀՀ կառավարության կողմից արցախցիներին հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցության գումարը: Աջակցության ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ` Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:
Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կհաղթահարենք բոլոր փորձությունները:
Թարմացված է` 06.10.2023 05:40