Ֆինանսական գրագիտության զարգացում «Հաշտ ճամբար»-ում
15.08.2023
Ամառային հանգիստն ու ինտերակտիվ ֆինանսական սեմինարները մեկտեղվում են, երբ մեկնարկում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի` «Հաշտ ճամբար» նախագիծը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս անգամ էլ պատրաստակամորեն մասնակցել է Հանքավանում և Ծաղկաձորում 200 երեխաների շրջանում ֆինանսական գրագիտություն զարգացնող միջոցառումներին: Բանկի աշխատակիցների խոսքով ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքների փոխանցումը երեխաներին իրականացվում է հետաքրքիր մեթոդների կիրառությամբ՝ ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, սեմինարներ, իսկ բնության գրկում միջոցառման կազմակերպումը հնարավորություն է տալիս օգտակարը համատեղել հաճելիի հետ: Ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, որոնց թվում է նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ՝ իր մշտական աջակցությամբ և երեխաներին խրախուսող բազմապիսի նվերներով:
Թարմացված է` 17.08.2023 06:18